Մամա, Պապա, Քեռի, Մորաքույր, Հորաքույր, Հորեղբայր, Տատիկ, Պապիկ, Ընտանիք.

Letters for Black Lives
Letters for Black Lives
3 min readJun 8, 2020

--

Սա Նամակներ Սև Կյանքերի Համար (Letters for Black Lives) շարունակական նախագծի կողմից գրված բաց նամակ է, որը ստեղծվել է մարդկանց ու համայնքներին ռեսուրսներ տրամադրելու նպատակով: Այս ռեսուրսները կօգնեն աջակցել և միանալ #ՍևիԿյանքըԷականէ (#BlackLivesMatter) շարժմանը: Այս նամակը համատեղ կերպով ստեղծվել ու թարգմանվել է հարյուրավոր մարդկանց կողմից, ովքեր ուզում են անկեղծ ու քաղաքավարի զրույցներ վարել իրենց ընտանիքների հետ:

Մենք խոսելու կարիք ունենք:

Հնարավոր է, որ դու շատ Սև ընկերներ, կոլեգաներ կամ ծանոթներ չունեք, բայց ես ունեմ: Սև մարդիկ իմ կյանքի էական մասը` ընկերներս, հարևաններս, դասընկերներս, բարեկամներս, սենյակակիցներս, ու ընտանիքս են: Ես վախենում եմ նրանց համար:

Վերջերս Միննեսոտա նահանգում մի սպիտակ ոստիկան սպանեց Ջորջ Ֆլոյդ անունով Սև մարդու` նրա վզին մոտ 9 րոպե ծնկելով, արհամարհելով նրա բազում աղաչանքներն առ այն, որ այլևս չէր կարողանում շնչել: Եվս երկու ոստիկան օգնեցին նրան Ֆլոյդին գետնին սեղմել ու ձերբակալել, երբ չորրորդ` ասիացի ոստիկանը, պահակ էր կանգնել ու չէր միջամտում այս գործողություններին: Ֆլոյդը միակը չէ: Այս տարվա մայիսին ոստիկանները սպանել են Դրիսջոն Րիդին՝ Ինդիանա նահանգնում, և Թոնի ՄըքԴեյդին՝ Ֆլորիդայում, իսկ մարտին` Բրեանա Թեյլորին՝ Քենթաքիում: Փետրվար ամսին մի նախկին հետախույզ Ջորջիայում սպանել է Ահմաուդ Արբերիին:

Դեպքերի ճնշող մեծամասնության պարագայում, չնայած մեդիայի մանրամասն լուսաբանմանը, ոստիկանները Սև մարդկանց սպանելու համար պատասխանատվության չեն ենթարկվել: Պատկերացրու, թե քանի նման դեպք է անտեսվել:

Սա է սարսափելի իրականությունը, որում ամեն օր ապրում են ինձ համար թանկ Սեւ մարդիկ։

Դու երևի մտածում ես, որ մենք էլ ենք փոքրամասնություն․ դատարկաձեռն եկել ենք Ամերիկա ու, չնայած խտրականությանը, կառուցել մեր կյանքը, ապա իրե՞նք ինչու չեն կարող։

Ուզում եմ քեզ հետ կիսել իմ աշխարհայացքը: Քեզ սիրելով եմ ասում այս ամենը, ուզում եմ, որ բոլորս ավելի լավ արժեքների հետևենք:

Մարդիկ, հիմնականում, որպես վտանգ չեն դիտարկում մեզ, երբ քայլում ենք փողոցով: Տնից դուրս գալիս չենք մտածում` այդ օրը տուն կվերադառնա՞նք: Չենք վախենում, որ ոստիկանները կսպանեն մեզ, երբ կանգնեցնում են մեր մեքենան:

Սև մարդկանց համար իրականությունը այլ է:

Սև մարդկանց մեծամասնությունը վաճառվել է որպես ստրուկ ու իրենց կամքին հակառակ բերվել Ամերիկա: Նրանց համայնքները, ընտանիքներն ու մարմինները դարեր շարունակ բռնության են ենթարկվել` դիտարկվելով որպես շահութաբեր առարկա: Անգամ ստրկության ավարտից հետո կառավարությունը նրանց թույլ չի տվել կառուցել իրենց կյանքը` զրկելով նրանց ընտրություններին մասնակցելու իրավունքից, ուսում ստանալուց, տուն, սեփականություն կամ բիզնես ունենալուց:

Անհավասարության այս դրսևորումները համալրվել ու ամրապնդվել են ոստիկանության ու բանտերի միջոցով, որոնք ստրուկ որսացող սպիտակ պահակների ու պլանտացիաների անմիջական ժառանգներն են: Սև մարդիկ բռնության շարունակական վտանգի տակ են: Նրանց նկատմամբ բռնությունը ոչ թե ավարտվել, այլ` ձևափոխվել է:

Սև մարդիկ ոչ միայն գոյատևել, ալև` դիմակայել են` չնայած բոլոր դժվարություններին: Նրանք ծեծվել և բանտարկվել են ոստիկանության կողմից՝ պայքարելով մի շարք իրավունքների համար, որ մենք վայելում ենք այսօր։ Անգամ նման անարդար համակարգում, որը մեզ լարում է միմյանց դեմ, Սև ակտիվիստները օգնել են վերջ տալ անարդար իմիգրացիոն օրենքներին ու ռասսայական բաժանումներին` բոլորիս համար:

Չնայած առկա առաջընթացին` անարդար համակարգը դեռ հաղթանակում է: Հարյուրավոր տարիներ անց կառավարությունը մինչև այժմ սպանում է Սև մարդկանց և անպատիժ մնում:

Ես հասկանում եմ, որ քեզ անհանգստացնում են թալանն ու գույքի վնասումը, որ տեսնում ես ցույցերի ժամանակ: Բայց պատկերացրու՝ ինչքան ցավ կզգայիր, եթե մարդիկ ավելի շատ մտահոգվեին ավերված սեփականության, քան՝ սիրելիներիդ կյանքի համար։ Որքա՞ն վրդովված պետք է լինեիր՝ համաճարակի ընթացքում ցույցերի դուրս գալու համար: Պատկերացրու հոգնությունդ, եթե ստիպված լինեիր մինչ օրս պայքարել պետության կողմից համակարգվող բռնության դեմ, որին ըմբոստանում էին նախնիներդ:

Ահա թե ինչու եմ աջակցում «Սև Կյանքը Կարևոր է» (Black Lives Matter) շարժմանը:

Այդ աջակցման դրսևորումներից մեկը Սև մարդկանց արժանապատվության նսեմացնամ մասին բարձրաձայնելն է` նույնիստ եթե դա արվում է իմ համայնքի կամ ընտանիքի կողմից: Մեր լռությունը թանկ գին ունի, հետևաբար մենք պատրավոր ենք այս ամենի մասին խոսել:

Ես անչափ շնորհակալ եմ, որ այդքան ջանք ես թափել մի երկրում, որը քո հանդեպ միշտ չէ, որ բարի է եղել: Մեզ մեղադրել են Ամերիկա աղքատություն, հիվանդություն, ահաբեկչություն ու հանցագործություն բերելու համար: Իմ ընտանի’ք, դու տառապել ես նախապաշարմունքներով լի երկրում, որպեսզի ես ավելի լավ կյանք ունենամ:

Այս դժվարությունները, առավել, քան երբևէ, ի հայտ են բերում մի պարզ ճշմարտություն՝ այս ամենը բոլորիս է վերաբերում: Մենք չենք կարող մեզ ապահով զգալ մինչև մեր Սև ընկերները, սիրելիները, ու հարևանները ապահով չլինեն: Իմ փնտրած աշխարհը մի վայր է, ուր ամենքս կարող ենք առանց վախի ապրել: Սա է իմ ուզած ապագան, որ, հուսով եմ, կիսում ես:

Սիրով ու հույսով`

Քո զավակներ

--

--